00:00:00

«Մենք վճռական ենք Ձեզ հետ միասին աշխատել». Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ողջունել է Արամ Ա կաթողիկոսի այցը Կանադա

13:14, 07 հունիս 2023 Հասարակություն

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Մեծի տանն Կիլիկիո առաջնորդ Արամ Առաջինի Կանադա կատարած այցին:

«Բարի գալուստ Կանադա, Վեհափառ Հայրապետ Արամ Առաջին: Հայկական սփյուռքի առանցքային առաջնորդ, մենք վճռական ենք Ձեզ հետ միասին աշխատել Հայաստանում և նրա շուրջ կայունություն ապահովելու, ինչպես նաև առաջիկայում Երևանում մեր առաջին դեսպանությունը բացելու ուղղությամբ»: Այսպիսի գրառում է կատարել արտգործնախարար Ժոլին, նաև հրապարակել է կադրեր վարչապետ Թրյուդոյի հետ հանդիպումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր