00:00:00

ՀՀ-ի, Ղազախստանի և Հոնկոնգի բանկերը կարգելափակեն սերվերների վճարումը ՌԴ իրավաբանական անձանց համար

11:41, 07 հունիս 2023 Հասարակություն

Հայկական, ղազախական և հոնկոնգյան բանկերը, պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկերից խուսափելու համար, սկսել են արգելափակել սերվերների, միկրոսխեմաների, պրոցեսորների, հեռահաղորդակցային սարքավորումների և այլ էլեկտրոնիկայի վճարումը Ռուսաստանի իրավաբանական անձանց համար։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրի, արդյունքում ռուսական ընկերությունները ստիպված կլինեն ներմուծել համակարգիչների, սերվերների, տվյալների պահպանման համակարգերի և այլ սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ ներկրել «այլընտրանքային» ТН ВЭД կոդերով: Բացի այդ, տեխնիկան կարող է մատակարարվել արդեն հավաքված վիճակում։

Մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ վճարումն արգելվում է նաև վերջին սերնդի հեռահաղորդակցային սարքավորումների և սերվերների համար։

Դեռևս 2022 թվականի ապրիլի կեսերին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը РБК-ի հետ զրույցում ասել էր, որ հայկական բանկերը «ուշադիր հետևում են, որպեսզի չհայտնվեն պատժամիջոցների տակ»։

Մեկ տարի անց վրացական ТВС բանկը տեղեկացրեց հաճախորդներին, որ կարող է արգելափակել նրանց հաշիվները, եթե հայտնաբերվեն գործարքներ, որոնք կապված են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները շրջանցելու հետ:

Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո էլեկտրոնիկայի երկու հայ դիլերներ՝ Taco-ն և Milur Electronics-ը, արդեն հայտնվել են ԱՄՆ-ի սև ցուցակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր