00:00:00

«Հետամուտ լինել օրենքի պահանջների կատարմանը». ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն

14:58, 06 հունիս 2023 Հասարակություն

Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից ամեն տարի Հայաստանում մահանում է ավելի քան 5500 մարդ, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Հիվանդացության և մահացության կանխարգելման նպատակով հանրապետությունում կիրառվում են մի շարք սահմանափակումներ:

Մասնավորապես, 2020 թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ը.» ենթակետի (ուժի մեջ է մտել 2022 թ. մարտի 15-ից) համաձայն՝ ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում:

Այս դրույթի խախտման համար վարչական պատասխանատվության են ենթակա ինչպես խախտող ֆիզիկական անձինք (հաճախորդները), այնպես էլ պաշտոնատար անձինք:

Սննդի օբյեկտում կազմակերպչական և կառավարչական լիազորություններով օժտված անձը, որպես պաշտոնատար անձ, ենթակա է վարչական պատասխանատվության, եթե հաճախորդը կամ այլ անձ խախտել է օրենքը:

Տնտեսվարողներին հորդորում ենք հետամուտ լինել օրենքի պահանջների կատարմանը:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և ուղղված են քաղաքացու ու հասարակության առողջության պահպանմանը»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր