00:00:00

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

14:03, 06 հունիս 2023 Հասարակություն

Երևան քաղաքում՝

հունիսի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 10-11-ին սպասվում է, 8-ի, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ծառայությունից։

Հանրապետության տարածքում`

հունիսի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին շրջանների զգալի մասում, 8-9-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր