00:00:00

Սոթքի հանքը մասնակի աշխատում է. Գեղարքունիքի մարզպետը՝ սահմանային լարվածության, թշնամու կրակոցների մասին

12:43, 06 հունիս 2023 Տեսանյութեր

Գեղարքունիքում հակառակորդի կողմից կրակոցների ինտենսիվությունը նվազել է, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Մարզում բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, ապրում են իրենց բնականոն կյանքով», - ասաց նա։

Ինչ վերաբերում է Սոթքի հանքավայրին՝ մարզպետն ասաց, թե հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին, սակայն, անվտանգային խնդիրներից ելնելով, հիմա են դադարեցվել, իսկ փակ հանքում աշխատանքներ իրականացվում են, հանքը մասնակի աշխատում է։

Նա ասաց, թե տարբերակներ են քննարկում, որ հանքի փակման հետևանքով անգործ մնացած մարդկանց աշխատանքի տեղավորեն։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր