Վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չունենք արձանագրված, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Երկու կողմից էլ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ իրականացվում են», - ասաց մարզպետը։
Լրագրողների հարցին, թե ինչ պետք է անեն Տեղ գյուղի այն բնակիչները, ովքեր կորցրել են իրենց վարելահողերը՝ նա պատասխանեց․
«Այն տարածքները, որտեղ այսօր գյուղացին չի կարող մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանա աջակցություն։ Վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից որ առաջ է եկել»։
Նա ասաց, որ ինչ-որ տեղերում ադրբեջանցիները հետ են գնացել.«Բայց չեմ կարող ասել, թե կոնկրետ որ տեղերից և քանի մետր»։ Մանրամասները՝ տեսանյութում։