Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վստահեցնում է՝ մարզում սահմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
«Մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, ոչ մի խնդիր չեմ տեսնում», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Խոսելով անկլավների մասին՝ Ղալումյանն ասաց, թե այդ մասով այս պահին բանակցություն տեղի չի ունենում, երբ կլինի՝ հանրությանը տեղյակ կպահվի։
«Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք՝ և՛ Տավուշի մարզում, և՛ ՀՀ տարբեր հատվածներում, այդ հարցը լուծվելու է, վարչապետը բազմիցս շեշտել է, բացատրել է, հարցը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում», - նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։