Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
44.000.000 ՀՀ դրամի գիտակիրառական նշանակության ևս մեկ պայմանագիր:
Այսօր «Չաարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ ստորագրել ենք գիտակիրառական բնույթի ծառայության մատուցման պայմանագիր:
Պայմանագրի համաձայն, Պոլիտեխնիկի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից ձևավորված մասնգիտական թիմը իրականացնելու է ոսկի-բազմամետաղային հանքավայրի արմատական վերագնահատում` կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, ինչպես նաև հանքաքարի և մետաղների պաշարների հաշվարկմամբ:
Այս համագործակցությունը աներկբա հաստատում է Պոլիտեխնիկի մասնագիտական համայնքի հեղինակությունը և այն նպաստելու է կրթության ու գիտության որակի բարձրացմանը:
Նմանօրինակ համագործակցությունները մեզ համար առաջնային են: