ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։
Գլխավոր դատախազությունից այս տեղեկությունը պաշտոնապես չեն հաստատում, սակայն Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Աննա Վարդապետյանը վաղուց էր ուզում ազատվել Բաղդասարյանից։ Վարդապետյանի ու Բաղդասարյանի հարաբերությունները լարված էին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ անգամ իրար չէին բարեւում։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գեւորգ Բաղդասարյանից, սակայն, վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։
Irakanum.am