00:00:00

«Նման բան ո՛չ եղել է, ո՛չ էլ կարող է լինել». Աշոտ Փաշինյանը հերքում է՝ զոհվածների ծնողների մոտ չի ասել, որ իր ծնողները «թուրք են»

15:08, 05 հունիս 2023 Հասարակություն

Վարչապետ Նիկո Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, հերքում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների այն հայտարարությունները, թե ինքը ներողություն է խնդրել իր ծնողների արարքների համար՝ նշելով, որ «նրանք թուրք են»։

«Իհարկե, ո՛չ, դա բացարձակ սուտ է, նման բան ո՛չ եղել է, ո՛չ էլ կարող է լինել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աշոտ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասել էր.  «Ինքը ներողություն է խնդրել իր ծնողների արածի համար, ասել է՝ ես չեմ կարող ոչինչ իրենց փոխարեն ասել, անհարմար եմ զգում այս ամեն ինչի համար։ Այդքան բանն ասել է։ Անգամ ասել է, որ իր ծնողները թուրք են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր