00:00:00

Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման այսօր արձանագրված դեպքը. ՊԲ

15:56, 04 հունիս 2023 Հասարակություն

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի  4-ի՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության  Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են Արցախի ՊԲ-ից:

 «Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի  ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին  խեղաթյուրում է  իրականությունը` փորձելով հիմնավորել նույն հատվածում իր ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման այսօր արձանագրված դեպքը։

Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր