00:00:00

Երեխան ենթարկվել է ֆիզիկական բռնության՝ այլ անձի ներկայությամբ, ինչը երեխայի դեպքում նաև հոգեբանական տրավմա է առաջացնում.փորձագետ

13:29, 03 հունիս 2023 Բլոգ

Փորձագետ Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով Դիլիջանի հյուրանոցներից մեկում ՆԳՆ Դիլիջանի քրեական հետախուզության պետի կողմից 16-ամյա անչափահասի նկատմամբ կիրառված բռնության դեպքին։

«Ցանկացած երևույթ մեկնաբանելիս, այն գնահատվում է տարբեր տեսանկյուններից: Բռնության ենթարկված երեխայի մասին տարբեր համատեքստում տարբեր տեսակետներ են քննարկվում, սակայն երեխայի իրավունքի տեսանկյունից հարկ է հիշել՝

1 - երեխան իրացրել է իր՝ աշխատելու իրավունքը - եթե նա գրանցված աշխատող չէր, ապա այդ հարցը լրացուցիչ քննության ենթակա է՝ զանցանքից մինչև հանցանք տարբերակման հնարավորությամբ,

2 - երեխան իրացրել է իր՝ որպես աշխատողի, պարտականությունը՝ պահանջելով վճարում կատարել - չվճարելու կամ արտոնյալ պայմաններում վճարելու հարցն այդ աշխատողի լիազորության մեջ չէր մտնում, ու նման հարցը կարող է լուծվել տնօրինության կողմից, սակայն այստեղ պարզման ենթակա է, թե ինչու պետք է պաշտոնատար անձն օգտվեր նման արտոնությունից,

3 - երեխան ենթարկվել է ֆիզիկական բռնության՝ այլ անձի ներկայությամբ, ինչը երեխայի դեպքում նաև հոգեբանական տրավմա է առաջացնում, ինչն իր հետևանքների ուժգնությամբ կարող է լինել ավելի ծանր, քան կիրառված ֆիզիկական բռնությունը,

4 - երեխայի շահերից չի բխում նրա դեմքն ակնհայտ ցուցադրելով տեսանյութի տարածումը, սակայն այն այնքան է տարածվել, որ երեխայի նույնականացումը բարդություն չի ներկայացնում, և չի բացառվում, որ այդ երեխային լրացուցիչ երաշխիքներ ու անգամ պաշտպանություն տրամադրեկու կարիք լինի....»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր