00:00:00

Քննարկվել են ՏՏ արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների շարունակական զարգացման հարցերը

11:50, 03 հունիս 2023 Հասարակություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Հայ բարեգործական ընդհանուր միության՝ «AGBU-Silicon Valley» մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների շարունակական զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել գիտակրթական ոլորտի, կառավարության և գործարար համայնքի փոխգործակցության խթանման և միասնական օրակարգի ձևավորմանը:

Հանրապետության նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել բարձ տեխնոլոգիական արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների զարգացմանը միտված նախաձեռնություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր