03:36:30

5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

10:35, 03 հունիս 2023 Հասարակություն

Հունիսի 2-ին ժամը 20:49-ին Պերուի Արեկիպա շրջանում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ․  հաղորդում է Reuters գործակալությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արեկիպա քաղաքից մոտ 79 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել մոտ 10 կմ խորության վրա, իսկ թեթև ցնցումները զգացվել են հարակից շրջաններում: Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին նախնական տեղեկություններ չկան։

Փոխանցվում է, որ առաջիկա ժամերին երկրի իշխանությունները կկարողանան իրականացնել վնասների համապարփակ գնահատում՝ հատկապես հեռավոր շրջաններում: Առաջիկա օրերին հնարավոր են հետցնցումներ։

Հնարավոր է ցնցումների գոտում ժամանակավորապես փակ լինեն տրանսպորտային ենթակառուցվածքները՝ վնասները ստուգելու համար: 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31