00:00:00

Ենթադրենք՝ այնտեղ եղել է «Քյարքին»․ եթե պարզվի, որ դա Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք․ Փաշինյան

22:47, 01 հունիս 2023 Քաղաքականություն

Մոլդովայի հայկական համայնքի ներկայացուցիչները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հետաքրքրվեցին՝ եթե սահմանագծման համար հիմք պետք է ծառայեն ԽՍՀՄ-ի 1975 թվականի քարտեզները, ապա Տիգրանաշենը՝ նախկին «Քյարքին», մտնելու՞ է Փաշինյանի նշած 29 800 կմ-ի մեջ, որով, ըստ նրա կողմից նախապես հնչեցրած հայտարարության, Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ի՞նչ խնդիրներ այդ դեպքում կառաջանան՝ ճանապարհների հետ կապված։

«Մենք ելնում ենք այն կանխավարկածից՝ քաղաքական մակարդակով, որ այդտեղ եղել է «Քյարքին»։ Ենթադրենք, եղել է «Քյարքին»։ Մենք ասում ենք, որ պետք է գնանք, իրավական հիմքերը  նայենք։

Քաղաքական առումով, եթե պարզվի, որ այդ քարտեզով դա Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք։ Եվ դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի, որ Արծվաշենը վերադարձնի և «Քյարքին» վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետև այդպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային այնպիսի պրոբլեմ, որն անլուծելի է։  Չկա այդպիսի հարց։ Որովհետև եթե ճանապարհը էսպես չի կարող անցնել, էնպես կանցնի։ Ոչ մի խնդիր չկա»,- փորձեց իր պատասխանը հիմնավորել Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր