00:00:00

ԻՔՄ-ն մատուցողին ծեծի ենթարկելու փաստով գրություններ կուղարկի դատախազություն, ՄԻՊ-ին, քննչական կոմիտե և ՆԳՆ

17:51, 01 հունիս 2023 Հասարակություն

Դիլիջանում Ոստիկանության ՔՀԲ-ի պետի կողմից վճարման պահանջի դիմաց անչափահաս մատուցողին ծեծի ենթարկելը և ապա պաշտոնավոր այդ ոստիկանին քրեական հետապնդման չենթարկելը խայտառակություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։

««Իրազեկ քաղաքացիների միվորումը» վաղն առավոտյան գրություններ կուղարկի դատախազություն, ՄԻՊ-ին, քննչական կոմիտե և ՆԳՆ։ Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից, որքանով է դա իրավաչափ, արդյո՞ք այդ անձը դեռևս աշխատում է ոստիկանության համակարգում և ինչ կարելի է անել` իր նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսելու համար»,-գրել է ԻՔՄ համակարգողը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր