Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․
«Հարգելի քաղաքացիներ,
«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը, ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները. Սարյանի փ.՝ Պուշկինի փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. – Զորյան փ. խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարփեցու փ. խաչմերուկից մինչև Թումանյանի փ. - Սարյանի փ. խաչմերուկ հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։