ՆԳ նախարարի և բոլոր փոխնախարարների ավտոմեքենաների մգեցված թաղանթները հեռացված են, լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
«Գլխավոր քարտուղարի և մնացյալ բոլոր ծառայողների մեքենաների ապակիների թաղանթները ևս հեռացված են։ Ընդ որում՝ ոչ միայն ծառայողական, այլ նաև՝ անհատական օգտագործման մեքենաներինը», - ասաց փոխնախարարը՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք պետական պաշտոնյաները ենթարկվելու են պահանջին և հեռացնելու են մեքենաների ապակիների թաղանթները։
Փոխնախարարն ասաց, թե քաղաքացիներին հորդորում են վերացնել խախտումը և հեռացնել դիմապակիների թաղանթները։
Մանրամասները՝ տեսանյութում։