00:00:00

Ձերբակալվել են Արաբկիրի բաժնի քննիչներ. ՔԿ

11:58, 01 հունիս 2023 Իրավական

Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կան  ձերբակալված քննիչներ:

Այս մասին  հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Թե քանի քննիչ է ձերբակալվել Քննչական կոմիտեից չհստակեցրին: Սակայն, փոխանցեցին, որ  նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ  հոդվածի 1-ին մասին և 441-րդ հոդվածի հատկանիշներով. այն է՝  թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահել, անցնելու հատկանիշներով:

Նշենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝  ԱԱԾ-ն երեկ գիշեր ներխուժել էր ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին։  Ըստ լրատվամիջոցների՝ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ էր ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր