00:00:00

Երևանում 3 ամսական աղջնակի մահվան փաստով՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ. Shamshyan.com

10:38, 01 հունիս 2023 Հասարակություն

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նրոք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Այն նախաձեռնվել է մայիսի 28-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ 

Այդ օրը, ժամը 07։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 3 ամսական աղջնակ է, ով հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնութան բժիշկների խմբի կողմից Այգեստան փողոցի տներից մեկից։ 

Երեխայի 23-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր աղջնակը առողջական խնդիրներ չի ունեցել։

 Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր