00:00:00

Սա բացահայտ անարգանք է ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև տարրական հումանիզմի հանդեպ․ Ոսկանյան

21:37, 31 մայիս 2023 Հասարակություն

Սեփական երկրի հասարակական-քաղաքական գրեթե ողջ ընդդիմությանը փաստացիորեն արմատախիլ արած և բանտերը նետած կամ արտաքսած, իշխանությունը ժառանգաբար հորից ստացած և ցկյանս պահելու մտադրություն ունեցող, Արցախի Հանրապետության հայության և այլ տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ բացահայտ ցեղասպանական քաղաքականություն վարող Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնապետ պարագլուխը ողջունվել է Արցախի պաշտոնյաներին իր «ողորմածությանը» հանձնվելու դեպքում «համաներում» շնորհելու խիստ թեական բարբաջանքի համար։ Այս մասին տելեգրամյան իր օգտահաշվում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սա բացահայտ անարգանք է ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև տարրական հումանիզմի հանդեպ, քանզի փաստացիորեն նշանակում է աջ ու ձախ հայության էթնիկ զտման սպառնալիքներ հնչեցնող բռնապետ ցեղասպանի «արդարացում»»,- հավելել է Ոսկանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր