00:00:00

Վերին Լարսի անցակետում լարված իրավիճակ է ստեղծվել հեղեղումների պատճառով. ողողվել է դաշնային մայրուղին

18:37, 31 մայիս 2023 Հասարակություն

Վերին Լարսի անցակետում լարված իրավիճակ է ստեղծվել հեղեղումների պատճառով. ողողվել է դաշնային մայրուղին, հաղորդում է «Ալանիա» պետական հեռուստառադիոընկերությունը։

Հյուսիսային Օսիա-Ալանիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն թելեգրամի իր ալիքում հայտնել է, որ տեղում արտակարգ իրավիճակների հանձնաժողովի արտագնա նիստ է անցկացվել: Պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների հետ զննել են վտանգավոր տարածքը։  

«Ճանապարհը սպասարկում է «Ռոսավտոդորը»։ Կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում։ Հետեւում ենք իրավիճակին։ Մասնագետների գնահատմամբ՝ մոտակայքում գտնվող բնակավայրերի համար վտանգ չկա»,-գրել է նա։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր