00:00:00

Արամ Նիկոլյան իր դիմումի հիման վրա է ազատվել աշխատանքից․ Հանրայինի գործադիր տնօրեն

17:42, 31 մայիս 2023 Հասարակություն

Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ դիզայներ Արամ Նիկոլյանը Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ անակնկալ կերպով դեպի բեմ էր վազել եւ Ադրբեջանի դրոշը խորդրանշական կերպով ներկայացնող աղջկա ձեռքից վերցնելով՝ այրել բեմում: Իրավապահները նրան բերման էին ենթարկել, իսկ ավելի ուշ նա ազատ էր արձակվել:

Ավելի ուշ նա պարզաբանել է իր քայլը՝ նշելով, որ իր արաքը թասիբով հայի արարք է, եւ ինքը չի ցանկացել, որ ադրբեջանական դրոշը ծածանվի ՀՀ մայրաքաղաքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր