«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Ուելսի և Լատվիայի հավաքականների դեմ առաջիկա խաղերին։ Այս մասին հայտնում է Metaratings.ru-ն։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը «Ցլերի» կազմում իր նորամուտը նշեց ԲԿՄԱ-ի դեմ վերջերս կայացած խաղում, ամենայն հավանականությամբ, նույնպես կհրավիրվի ազգային հավաքական: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բանակցություններ է վարում «Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանի հետ, սակայն նրա մասնակցությունը հունիսյան խաղերին քիչ հավանական է։
Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին կխաղա Ուելսի, իսկ հունիսի 19-ին՝ Լատվիայի հետ։