00:00:00

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի աշխատանքային խմբի նոր հանդիպումը տեղի կունենա առաջիկայում․ Օվերչուկ

14:52, 31 մայիս 2023 Քաղաքականություն

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։

Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել էր, որ մտադիր է մեկ շաբաթից Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հետ քննարկել տեխնիկական, «բայց շատ կարեւոր» մանրամասներ։

Ըստ նրա, խոսքը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը հատելու կարգի մասին է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր