Այսօր՝ մայիսի 31-ին, հերթական անգամ թալանել են «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի 4/2 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 0082 փոստային բաժանմունքում գողություն է տեղի ունեցել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչ այդ, ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ա․ Բագրատյանը, Կ․ Պատուրյանը ծառայության ընթացքում «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում լսում են հակաառևանգման ձայնային ազդանշան։