00:00:00

Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի. Հայաստանում ԵՄ դեսպան

14:09, 31 մայիս 2023 Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ուզում է, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Այդ մասին նա խոսել է այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում, մասնակցելով պանելային քննարկման:

«Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես կրկնում եմ՝ այն կանանց պաշտպանության համար է։ Ես ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պիտի կարողանան մեզ աջակցել», - «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասաց նա։

Դեսպանի խոսքով՝ կան հասարակական կազմակերպություններ, որոնք շատ լավ են աշխատում։

«Կանանց դեմ բռնության կոալիցիան ու այլ կազմակեպություններ աջակցում են այն իրավունքերին, որոնք տրվում են հաշմանդամություն ունեցող կանանց։ Մեծ աշխատանք է կատարվում, սակայն այդ աշխատանքը կարող է շատ ավելին լիներ»,- հավելեց ԵՄ դեսպանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր