«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, դա չի համապատասխանում իրականությանը»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն, անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե պաշտպանության նախարարությունը ներքին կարգով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» է տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին և վարժական հավաքներին մասնակցությունից։
«Եթե գիտեք նման մարդու, ով ազատվել է վարժանքներից, ասեք: Դա օրենքով սահմանված կարգով վերաբերում է բոլորին», - ասաց Թորոսյանը:
Նշենք, որ, ըստ մամուլի, «բրոնյաներ» են տրամադրվել Ազգային ժողովի, նախարարության աշխատակիցներից մինչև մասնավոր ընկերություններում աշխատող որոշ անձանց։
Irakanum.am