Այս շաբաթ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ հանդիպում։ Այսօր՝ մայիսի 30-ին, տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ ինքը պատրաստվում է դրան մասնակցել։
Եռակողմ հանդիպմանկը նախատեսվում է քննարկել միայն ապաշրջաճակմանկ վերաբերող հարցեր։
Մ. Գրիգորյանը շեշտել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանի համար հատկապես կարեւորվում է երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնումը։
«Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում»,- ասել է փոխվարչապետը ու նշել, որ ենթակառուցվածքների վերականգնումը շատ նախնական հաշվարկներով կարող է մոտ 2-3 տարի տևել։