44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ միջադեպ էր տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի (անձնագրային տվյաներով Ազգուշ Մարտիրոսյան) միջև, որից հետո Փաշինյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին։
Ըստ մեղադրանքի` որդեկորույս մորը՝ Ազգուշ Մարտիրոսյանին, մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ կապված առևանգել է վերջինիս որդուն՝ Աշոտ Նիկոլի Փաշինյանին:
Պաշտպանական կողմը պնդում է, որ դա չի կարող որակվել որպես առեւանգում։
Նշենք, որ 2023 թ մայիսի 20-ին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել էր։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել մեկամսյա կալանքը։ ՔԿ-ն միջնորդել էր երկու ամսով կալանավորել, սակայն դատավորը որոշել էր մասնակի բավարարել միջնորդությունը: