00:00:00

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը ողբերգություն է. Արձինբա

18:02, 29 մայիս 2023 Քաղաքականություն

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան ողբերգություն է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։ Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Ըստ դե ֆակտո ԱԳ նախարարի՝ ընդամենը մի քանի տարի առաջ չէին կարող պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը նման բան կասի։

 

«Ավելին, 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում չի թույլատրվում ցանկացած ներքին կամ միջպետական ​​նորմատիվ իրավական ակտ, որտեղ Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի տարածք։ Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, պարզվում է, հակասում է այս բանաձևին: Սա աննախադեպ հայտարարություն է։

 

Մենք շատ կոշտ աշխարհաքաղաքականության դարաշրջանում ենք ապրում։ Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ, աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է: Հետևանքները կարող են բավականին ողբերգական լինել»,- ասել է Արձինբան։

 

Ի դեպ, մայիսի 22-ին Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության երաշխիքներ ստանալուց հետո Հայաստանը պատրաստ է Ղարաբաղի հետ մեկտեղ ճանաչել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

 

Փաշինյանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելը հարուցել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասարակության դժգոհությունը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր