00:00:00

1 տոննա կոկաինի և Միհրան Պողոսյանի մասին «բավական երկար զրույց» են ունեցել Վահե Ղազարյանն ու ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալը

15:32, 29 մայիս 2023 Քաղաքականություն

Թմրամիջոցների հետ կապված իրավիճակը մտահոգիչ է, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

«Ունենք հայտնաբերման դրական ցուցանիշներ, որը և՛ գոհացնող է, և՛ մտահոգիչ: Մտահոգիչ է  նրանով, որ շատ կան թմրամիջոցներ», - ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջին հայտնի դեպքերին, մասնավորապես, Հայաստան տեղափոխված  1 տոննա կոկաինի դեպքին՝ Ղազարյանն ասաց, թե, նախաքննությունից ելնելով, շատ բան չի ներկայացնի:

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե Հայաստան 1 տոննա կոկաին ներկրած ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր է` Միհրան Պողոսյանը: Ըստ տեղեկությունների` նա  ՌԴ-ում է:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց` ռուս գործընկերոջ հետ այս հարցը քննարկե՞լ է, այդ մարդիկ ինչպե՞ս են հատել ՀՀ պետական սահմանը:

Վահե Ղազարյանը վստահեցրեց՝ բավականի մեծ աշխատանքներ են տարվում, 2 օր առաջ  Հայաստանում էր ՌԴ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը, բավական երկար զրույց են ունեցել այս թեմայի շուրջ:

«Դրական արդյունքների մասին մոտ ժամանակներս հասարակությանը կիրազեկենք», - նշեց Ղազարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր