00:00:00

2 հայ զինծառայողների առևանգման դեպքով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ

13:11, 29 մայիս 2023 Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին irakanum.am-ի հետ զրույցում հայտնեց գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։

«Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։

 

Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի», - նշեց Սամվելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր