00:00:00

Արտաքին անվտանգության միակ երաշխավորը խաղաղությունն է. Նիկոլ Փաշինյան

12:31, 29 մայիս 2023 Քաղաքականություն

Արտաքին անվտանգության միակ երաշխավորը խաղաղությունն է, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Որևէ այլ բան արտաքին անվտանգություն չի երաշխավորում, որովհետև մենք այսօր տեսնում ենք` կան երկրներ, որոնք ունեն հզորագույն բանակներ, բայց դա չի ապահովում նրանց արտաքին անվտանգությունը, որովհետև չկա խաղաղություն», - ասաց նա:

 

Վարչապետի խոսքով` պետք է շարունակաբար մեծացնել ու զարգացնել դիմակայունություններն ու կարողությունները բոլոր առումներով:

 

Ըստ նրա`սովորաբար անվտանգություն ասելով հասկանում են բանակ։

 

«2023 թվականին մեր պաշտանական բյուջեն գերազանցում է 1 միլիարդ դոլարը, որտեղի՞ց այդ գումարը՝ տնտեսությունից, եթե տնտեսությունն ի վիճակի չլինի այդ գումարները մատակարարել, ծախասերը չեն լինի», - ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր