Կալանավորվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը: Այս մասին Irakanum.am-ին հայտնեց Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նա 5 տարի առաջ՝ հունիսի 25-ին, ձերբակալվել էր՝ բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 000 դոլար և 436 մլն դրամ։