00:00:00

Այս տարի ճակատագրական է. դուրս ենք շպրտելու ներքին և արտաքին թշնամուն. Իշխան Սաղաթելյան

17:01, 28 մայիս 2023 Տեսանյութեր

Մենք կրկին կանգնած ենք գոյութենական ընտրության առջև. Արցախի մի մասը գտնվում է թշնամու հսկողության տակ, Արցախը շրջափակված է, թշնամին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում։ Այս մասին Հանրապետության տոնի առթիվ Արամ Մանուկյանի արձանի մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Օրվա իշխանությունը մեր ժողովորդի դիմադրությունը, հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու փոխարեն առաջարկում է հանձնվել և ընդունել թշնամու պայմանները։ Մենք մերժում ենք այդ ճանապարհը, դա ինքնաոչնչացման ճանապարհ է։ Մենք այլընտրանք չունենք, մեր ընտրությունը ապրելու, կամ ցեղասպանվելու միջեւ է,մենք ընտրում ենք արժանապատօվ եւ ուժեղ օրակարգը»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ հանձնվելու ու պարտության օրակարգին հակադրելու են արժանապատիվ և ուժեղ Հայաստանի օրակարգը․ «Կոտրվող տեսակ չենք, պայքարը շարունակելու ենք»։
Նա նաև ընդգծեց, որ այս տարին ճակատագրական է, դուրս են շպրտելու ներքին և արտաքին թշնամուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր