00:00:00

Ադրբեջանի դատարանը որոշել է կալանել առևանգված զինծառայողներին

14:31, 28 մայիս 2023 Հասարակություն

Ադրբեջանի դատարանը հերթական խեղկատակությունն է սարքել՝ որոշում ընդունելով «Ադրբեջանի տարածք դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու փաստի առիթով» քրեական գործով մեղադրվող երկու հայ զինծառայողի կալանման մասին, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հայաստանի ԶՈՒ երկու զինծառայող՝ Հարութ Հովակիմյանն ու Կարեն Ղազարյանը, քրեական գործով որպես մեղադրյալներ են անցնում, և դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց  նրանց նկատմամբ  ընդունվել է կալանքը»,- ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդման մեջ։ Ադրբեջանն ավելի վաղ ապատեղեկատվություն էր տարածել՝ հայտարարելով, որ մայիսի 26-ին «կանխվել է Հայաստանի ԶՈՒ դիվերսիոն խմբի կողմից Զանգելանի շրջանի Ռազդար գյուղի մոտ ադրբեջանահայկական սահմանի խախտման փորձը»։

Ավելի վաղ Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ նախնական տվյալներով, հակառակորդի զինված խումբն անցել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին։

Մենք տեղեկացրել էինք, որ մայիսի 26-ի ժամը 19։00-ից խզվել էր երկու զինծառայողի հետ կապը, որոնք սննդամթերք էին հասցնում ՀՀ մարտական դիրքեր։ Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման մեքենան, որը բեռնված էր մարտական դիրքերի համար նախատեսված պարենով ու ջրով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր