Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է «Նաիրի» ԲԿ ընդամենը պացիենտներից մեկին տեսակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Նաիրի» ԲԿ մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը:
«Փաշինյանը առողջական խնդիրներով պայմանավորված չի այցելել հիվանդանոց, դա ապատեղեկատվություն է»,- ասաց նա:
Նշենք, որ ֆեսյբուքյան տարբեր օգտատերեր գրառում էին կատարել, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու նպատակով։