00:00:00

Իրանը և Հայաստանը համատեղ Արաքս-Մեղրի ազատ տնտեսական գոտի կունենան

19:45, 25 մայիս 2023 Քաղաքականություն

Իրանը և Հայաստանը կստեղծեն համատեղ Արաքս-Մեղրի ազատ տնտեսական գոտի։ Այդ մասին ասել է Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների հարցերով վարչության ղեկավար Զոհրե Բահրեբարը Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպմանը։

Բացի Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտու ստեղծումից, հանդիպմանը քննարկվել է նաև համատեղ սահմանային դարպասի ստեղծման և Արաքս իրանական ազատ առևտրաարդյունաբերական գոտում արտադրված ապրանքների ցուցահանդես Երևանում անցկացնելու հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր