00:00:00

Յունիբանկը և Mastercard-ը նվիրում են տուրիստական ուղևորություններ Հայաստանում և դեպի Դուբայ

10:29, 25 մայիս 2023 Հասարակություն

Յունիբանկը և Mastercard-ը նվիրում են տուրիստական ուղևորություններ Հայաստանում և դեպի Դուբայ Յունիբանկը և Mastercard-ը իրականացնում են համատեղ արշավ, որի շրջանակում նոր քարտապանները կարող են շահել տուրիստական ուղևորություններ: «Վայելիր ամառը Յունիբանկի և Mastercard-ի հետ» արշավի ընթացքում՝ որպես ամսական մրցանակ կխաղարկվեն 2 երկօրյա ուղևորություն Հայաստանում երկու հոգու համար, իսկ գլխավոր մրցանակը կլինի 7-օրյա ուղևորությունը Դուբայ երկու հոգու համար:

«Վայելիր ամառը Յունիբանկի և Mastercard-ի հետ» արշավին կարող են մասնակցել այս տարվա մայիսից մինչև հուլիսը ներառյալ Յունիբանկում Mastercard տեսակի քարտ ձևակերպած և արշավի ընթացքում ամսական 30 000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարած անձինք: Գլխավոր մրցանակը կխաղարկվի արշավի ավարտին` նշված ժամանակահատվածում Mastercard տեսակի քարտ ձևակերպած և100 000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարած անձանց միջև: Արշավի մասնակիցների միջև հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով: Տարեցտարի Հայաստանում անկանխիկ վճարումները գնալով ավելի մեծ մասսայականություն են վայելում։ Ապրանքների և ծառայությունների համար վճարելու այս եղանակը հեշտ է և հարմար: Յունիբանկը կշարունակի խրախուսել հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ՝ առաջարկելով տարբեր արտոնություններով քարտեր և կատարելագործելով UNIMobile հավելվածը, որը կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։ Mastercard քարտ ձևակերպելու համար անհրաժեշտ է դիմել Յունիբանկի 54 մասնաճյուղերից որևէ մեկը:

«Վայելիր ամառը Յունիբանկի և Mastercard-ի հետ» արշավի կանոններին և պայմաններին ծանոթացեք www.unibank.am կայքում: Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր