Վրաստանում մալուխներից մեկի վնասման պատճառով «Յուքոմ» ինտերնետ ծառայության որոշ օգտատերերի համար խափանումներ են առաջացել:
«Ժամը 15:46-ին մալուխը վնասվել է, 17:40-ին՝ վերականգնվել: Այդ ընթացքում բաժանորդային բազայի, որոշ սեգմենտներ, որոնք օգտվում էին այդ մալուխից, ինտերնետ կապի խափանումներ ունեցել, որոնք արդեն վերացել են»,- նշեցին ընկերությունից: