Մի պատահարի լուսանկարներ տեսա, մարդատար ավտոմեքենան բախվել էր «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսին, որին գրեթե ոչինչ չէր եղել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
««ՄԱՆ»-ին գրեթե բան չէր եղել, իսկ այս մեքենայի դիմացի հատվածն առհասարակ չկար։ Այն ընկերությունը, որի հետ պայմանագիր ենք կնքել, մեր սպասարկումն արդեն իրականացնո՞ւմ է», - հարցրեց Ավինյանը, ինչին ի պատասխան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ ԱՊՊԱ են կանչել և սպասում են գնահատմանը։
««ՄԱՆ»-ի աջ կողմն է վնսավել։ Հիմա կանգնեցրել ենք և ռեզերվային «ՄԱՆ»-ն ենք հանել շահագործման, որպեսզի անգամ նման փոքր վնասվածքով երթուղի դուրս գա», - հավելեց Մանուկյանը։
Անդրադառնալով այդ դիտարկմանը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ասաց, որ իրականում շատ տարօրինակ ու տպավորիչ պատկեր էր։
«Իրապես շատ որակով ավտոբուսներ են», - հավելեց նա։