Մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում, իսկ ժամը 14:00-ից մինչև 17:00-ն Գառնի, Գեղադիր, Ողջաբերդ և Գողթ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է հաղորդագրության մեջ։