44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր։ Այս տեղեկությունը հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Կանանց մեկ քրեակատարողական հիմնարկ կա՝ «Աբովյան» ՔԿՀ-ն։ Ենթադրվում է, որ տեղափոխել են այնտեղ»,- ասել է Մելիքյանը։
Նա նշել է, որ թեպետ բացահայտ իրավաբանությունից դուրս գործընթաց է տեղի ունեցել, սակայն փաստաբանները կպահպանեն ֆորմալ բնույթը և կիրականացնեն իրավաբանությունից բխող բոլոր գործընթացները։