00:00:00

«Ազատություն Գայանեին». երթի մասնակիցները կանգ առան Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

16:44, 20 մայիս 2023 Հասարակություն

Պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին կալանավորելու  դեմ բողոքող քաղաքացիները կանգ առան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ եւ կոչ արեցին ազատ արձակել նրան:

Նրանք վանկարկեցին «Ազատություն Գայանեին»: Երթը հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Նշենք, որ դատարանը մեկ ամսով կալանավորեց Գայանե Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր