Մայիսի 18-ի առավոտյան ծխացող օջախներ են նկատվել Նուբարաշենի աղբավայրի տարածքում։ Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որից հետո համայնքային ջրցաններ և տեխնիկական այլ միջոցներ են կենտրոնացվել աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով։
Գործընթացն իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական ռեսուրսներով։
Այս պահին համատեղ ջանքերով հաջողվել է տեղայնացնել հրդեհը։