00:00:00

Վտանգները նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափումներ են իրականացվել․ ՆԳՆ ՓԾ

20:06, 17 մայիս 2023 Հասարակություն

ՀՀ տարածքում հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։ Տեղեկանում ենք ՆԳն Փրկարար ծառայությունից։ 

Մայիսի 16-ին և 17-ին աշխատանքները մեկնարկեցին Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Սիսիան-Դաստակերտ ավտոճանապարհի 17-րդ, Սիսիան-Վաղատնի ավտոճանապարհի 9-րդ և Քաջարան-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին։

Միջոցառումները կազմակերպվել և իրականացվում են ՆԳՆ ոստիկանության ծառայողների, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  աշխատակիցների փոխհամագործակցությամբ։

Նշենք, որ աշխատանքները կրում են շարունակական բնույթ և, անհրաժեշտության դեպքում, կիրականացվեն նաև հանրապետության այլ տարածքներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր