ՀՀ քաղաքացիներ Գ.Ն.-ն և Հ.Ք.-ն, 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին, կեղծել են իրավաբանական նշանակություն ունեցող պաշտոնական փաստաթղթեր, պատրաստել են կեղծ կնիքներ, որոնց հիման վրա՝ խաբեության եղանակով, պետական բյուջեից հափշտակել են 558 մլն 200 հազար դրամ: Բացի այդ, հանցավոր ճանապարհով ստացված՝ պետությունից խարդախությամբ հափշտակված 558 մլն 200 հազար դրամի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակը, տեղաշարժը թաքցնելու (փողերի լվացում կատարելու) նպատակով՝ Գ.Ն.-ն գումարները փոխանցել է իրենց կողմից նախապես հիմնադրված ընկերությունների տարբեր բանկային հաշիվներին, ապա կանխիկացրել դրանք բանկային հաշիվներից:
Ըստ աղբյուրի՝ 2022 թվականի օգոստոսին Գ.Ն.-ի և Հ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նշվում է, որ 2023 թվականի մայիսի 15-ին հսկող դատախազը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան: