00:00:00

Իտալիայում մոտ 3 տոննա կոկաին է առգրավվել, որը բանանի կոնտեյներով տեղափոխվելու էր Հայաստան․ իտալական ANSA

12:12, 16 մայիս 2023 Աշխարհ

Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում  առգրավվել է 2,7 տոննա կոկաին, որը նախատեսվում էր Վրաստանի Բաթումի նավահանգստի միջոցով ուղարկել Հայաստան։ Իտալական ANSA գործակալության փոխանցմամբ՝ Էկվադորից Իտալիա ուղարկված  բանանի համար նախատեսված ավելի քան 12 մետր երկարությամբ կոնտեյներում հայտնաբերվել է թաքցված կոկաինը, որը տեղափոխվելու էր Բաթումի նավահանգիստ, այնտեղից էլ Հայաստան։

Առգրավված թմրանյութը, որը հայտնաբերված էր չափազանց մաքուր որակով և անթերի վիճակում, գնահատվում է ավելի քան 800 միլիոն եվրո։

Ջոյա Տաուրո նավահանգստում, 2021 թվականի հունվարից առ այսօր, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է մոտ 37 տոննա կոկաին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր