Ամբողջ Ուկրաինայի տարածքում օդային տագնապ է հայտարարվել է, տեղեկանում ենք Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզից։
Ազդանշանը հնչել է ժ.19:59-ին: Մայիսի 15-ի առավոտյան տագնապ էր հայտարարվել Ուկրաինայի Խարկովի, Դնեպրոպետրովսկի մարզերում և Զապորոժյեի մարզի մի հատվածում։
Մայիսի 14-ին օդային տագնապ էր հայտարարվել Ուկրաինայի Պոլտավայի, Խարկովի, Սումիի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի մարզերում և Զապորոժյեի մի հատվածում։ 5 րոպե անց օդային հարձակումների մասին ահազանգ էր հնչել Ուկրաինայի մյուս շրջաններում։